Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են ահաբեկչությունների կանխարգելման մասին, որոնք նախատեսված էր իրականացնել կիրակի օրը, երբ երկրում կանցնեն արտահերթ նախագահական ընտրություններ:
Հեռուստաեթերից այդ մասին հայտարարել է փոխնախագահ Խորխե Արեասը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա հայտնել է երկու կոլումբիացի քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք եղել են Վենեսուելայի զինծառայողների համազգեստով:
Նախագահի պաշտոնակատար Մադուրոն հայտարարեց, որ ձախողվեց աջ ուժերի ծրագիրը: Ներքին գործերի ու արդարադատության նախարար Նեստոր Ռեվերոլը հայտարարել է, որ իրավասու մարմինները որոնում են սալվադորցի վարձկանների երկու խմբավորման: