13 ապրիլի 2013 - 11:17 AMT
Պուտինն ու Մեդվեդևը անցյալ տարի վաստակել են 5,8 մլն ռուբլի յուրաքանչյուրը

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը անցյալ տարի աշխատել են 5,8 մլն ռուբլի յուրաքանչյուրը: Դա ավելին է, քան 2011 թվականին: Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է Վ.Պուտինի, ինչպես նաև նրա աշխատակազմի, ԱԱԽ աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների եկամուտների, գույքի ու գույքային պարտավորությունների մասին տեղեկատվությունը:

ՌԴ նախագահի կինը՝ Լյուդմիլա Պուտինան 2012թ. աշխատել է 121 374 ռուբլի, այսինքն միջինը ամսական 10 հազար ռուբլի: