13 ապրիլի 2013 - 13:17 AMT
Կահիրեում նոր դատավարություն է սկսվել Հոսնի Մուբարաքի դեմ

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը այսօր առավոտյան տեղափոխվել է Կահիրեի Ոստիկանության ակադեմիա, որտեղ անցնելու է նոր դատավարությունը:

2012թ. հունիսին Մուբարաքը մեղավոր ճանաչվեց անկարգությունների մասնակիցների ուղղությամբ կրակ բացելու հանցավոր հրաման տալու համար, որի արդյունքում մարդիկ զոհվեցին: Դրա համար նա դատապարտվեց ցմահ բանտարկության: Նոր դատավարության առաջին նիստն այսօր կանցնի: