17 նոյեմբերի 2005 - 17:17 AMT
Մեծ Բրիտանիան մերժել է «Կապույտ գիրքը» վերանայելու Թուրքիայի հարցապնդումը
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Թուրքիայում իր դեսպան Փիտեր Վեսթմաքքոթի միջոցով մերժել է «Կապույտ գիրքը» վերանայելու Թուրքիայի խորհրդարանի հարցապնդումը: «Կապույտ գիրքը» 1916 թվականի խորհրդարանական հաշվետվություն է` ձեւակերպված որպես «Հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան Թուրքիայում 1915-1916թթ», որը փաստացիորեն հաստատում է Հայոց ցեղասպանության սիստեմատիկ, քաղաքականապես պատճառաբանված եւ մտածված բնույթը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Եվրոպայի հայկական միությունում: Իր նամակում բրիտանացի դիվանագետը պաշտոնապես պարզաբանել է, որ Կապույտ գրքի նախագծի նախաձեռնողը եղել է ոչ թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը, այլ խորհրդարանը: Նա ընդգծել է, որ թուրք խորհրդարանականների պնդումներին հակամառակ փաստաթղթում ներկայացված առանձին անձանց զեկույցներից ոչ մեկը չի հերքվել: Բացի այդ, հեղինակների` Լորդ Բրայսի եւ հայտնի պատմաբան Առնոլդ Թոյնբիի ազնվությունը չի կարող կասկածի տեղիք տալ: Եվրոպայի հայկական միությունը գտնում է, որ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան ներկայացուցչի այս ուղերձը հաստատում է, որ երկրի կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը որպես անհերքելի եւ փաստացիորեն հաստաված փաստ: