14 ապրիլի 2013 - 16:15 AMT
Նախախորհրդարանը մայիսի 9-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանի

Նախախորհրդարանը մայիսի 9-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: Տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մինչ օրս ժողովրդական ընդվզման ալիքը կազմակերպական հունի մեջ չի դրվում, ինչի հետևանքով պայքարը գնում է դեպի փակուղի: Քվեարկության օրվանից մեկուկես ամիս անց դեռևս չի մշակվել ու ներկայացվել շարժման կայացման ու ընթացքի ծրագիր, և չի ձևավորվել այն համակարգող կոլեգիալ մարմին:

Դրա փոխարեն ժողովրդին ընդամենը առաջարկվում է ընտրություն կատարել ոգեշունչ հռետորաբանության ու արկածախնդրության միջև: Ընդսմին, այս ամենը կատարվում է շարժումը կայացնելու և հաղթական ավարտին հասցնելու վերաբերյալ Նախախորհրդարանի ու նրա ներկայացուցիչների` պարզ և հստակ կերպով ներկայացրած ծրագրային առաջարկությունների ու հորդորների անտեսմամբ»: