15 ապրիլի 2013 - 12:14 AMT
Իրաքում պայթյունների զոհ է դարձել վեց մարդ, շուրջ 70-ը վիրավորվել են

Գրոհայինները պայթեցրել են 5 ականապատ ավտոմեքենաներ Իրաքի տարբեր շրջաններում, պայթյունների զոհ է դարձել առնվազն վեց մարդ, 74-ը վիրավորել են, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Ըստ իշխանությունների, երեք պայթյուն է որոտացել Թուզ-Խուրմատու քաղաքում, որը գտնվում է Բաղդադից ոչ հեռուս: Եվ երկու ավտոմեքենա է պայթեցվել Էն-Նասիրիա քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: