15 ապրիլի 2013 - 14:05 AMT
Վլադիմիր Հակոբյանը Դուբայի մրցաշարում 6 միավորով 7-րդ տեղում է

Դուբայում ավարտին է մոտենում շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ Մաքտումի գավաթի շախմատի մրցաշարը:

8-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը միավորները կիսել է հնդիկ շախմատիստ Շեհար Գանգուլի հետ և 6 միավորով 7-րդ տեղում է: Գաբրիել Սարգսյանը հաղթել է Պուրի Դարինին (Հնդկաստան) և նույնպես ունի 6 միավոր: Նա 10-րդ տեղում է: Հովիկ Հայրապետյանը հաղթել է Սարահ Հուլտային (Գերմանիա):

Մրցաշարի առաջատարը ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովն է 7 միավորով:

Տիգրան Պետրոսյանը զիջել է Սալեհ Սալեմին (ԱՄԷ), Մարկ Բասենչյանը՝ Հուլիոս դը Ռամոսին (Ֆիլիպիններ), իսկ Լիլիթ Գալոյանը՝ Սունդարա Սյամին (Հնդկաստան):