3 փետրվարի 2003 - 18:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ
Մենք պետք է հասնենք Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ երկարատեւ խաղաղությանն ու կայունությանը մեր տարածաշրջանում: Այդ մասին, Փարիզում ելույթ ունենալով «Pro Armenia» միջազգային կոնֆերանսում, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, իրավական եւ պատմական տեսակետից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի հավակնել այն հողին, որի վրա նա ապրում է, եւ որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: «Այդ ժողովուրդը հաղթանակ է տարել բոլոր ճակատներում` ոչ միայն ռազմական»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: