Հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը 10 ամիս կանցկացնի բանտում «կրոնական արժեքները պղծելու համար»: Այդպիսի դատավճիռ է կայացրել Ստամբուլի դատարանը: Դաշնակահարին մեղադրում են «իսլամի հասցեին սադրիչ դիտողությունների» համար Twitter-ում: Դատարանը այդպիսին է համարել գրառումն այն մասին, որ «բոլոր հիմարները, գողերն ու խեղկատակները չափից շատ հավատացյալներ են»: Բացի այդ, երաժիշտը հեգնանքով է խոսել մուեձինի մասին, որի աղթոքի կոչը տևել է 22 վայրկյան:
Ֆազիլ Սայը բազմիցս է հրապարակավ իր անհանդուրժողականությունը հայտնել իշխող ԱԶԿ կուսակցության քաղաքականության հանդեպ: Ընդ որում, դաշնակահարը ժխտում է իր բացասական վերաբերմունքը իսլամի հանդեպ, թեև մեկ անգամ խոստովանել է, որ աթեիստ է, հայտնում է euronews-ը