15 ապրիլի 2013 - 15:41 AMT
Հայ պատանի ազատ ոճային ըմբիշները Իրանում մասնակցելու են միջազգային մրցաշարի

Ավարտվել է ազատ ոճի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցել են մոտ 290 մարզիկներ: Նրանք ներկայացրել են Երևանը, Հայաստանի բոլոր մարզերն ու ԼՂՀ-ն, այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը:

Հայաստանի չեմպիոնի կոչումները նվաճել են Հայկ Բադալյանը (46 կգ), Վահե Մարտինյանը (50 կգ), Գևորգ Թադևոսյանը (54 կգ), Աշոտ Վելիցյանը (58 կգ), Հակոբ Ավետիսյանը (63 կգ), Տիգրան Մնացականյանը (69 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), Ռազմիկ Պողոսյանը (85 կգ) և Մերուժան Մկոյանը (100 կգ):

Հայրապետյանի խոսքով, առաջնությունից հետո հավաքականը պատրաստվելու է ապրիլի 30-ից մինչև մայիսի 4-ը Իրանում կայանալիք միջազգային մրցաշարի, այնտեղ ելույթ են ունենալու մոտ 15 հայ ըմբիշներ:

Դրանից հետո Վանաձորում կայանալու է Մարշալ Բաղրամյանի անվան մրցաշար: Իսկ ամենակարևոր մրցաշարը հավաքականի համար հունիսի 17-ին Մոնտենեգրոյում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է: