15 ապրիլի 2013 - 17:51 AMT
Ա.Աշոտյանն ամփոփում է քարոզարշավի մեկ շաբաթը. Ոմանք չեն խորշում անգամ ամենանողկալի միջոցներից

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկ շաբաթը:

«Ավարտվեց Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը: Ակնհայտ դարձավ, որ`

Ոչ իշխանական քաղաքական ուժերին չի հաջողվել ընտրությունները մայրաքաղաքային տնտեսությունից տեղափոխել քաղաքական հարթություն:

Բացի Տարոն Մարգարյանից որևէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց:

Ոչ իշխանական ուժերը, թեպետ չունեն միասնական գործելու և ոչ մի ծրագիր, միավորվել են միայն մեկ ուղղությամբ` լայնածավալ հակաքարոզչություն Տարոն Մարգարյանի դեմ:

Դրանցից ոմանք չեն խորշում անգամ ամենանողկալի միջոցներից, խախտելով բազում չգրված օրենքներ և բարոյական նորմեր:

Արտաքուստ իբր բարեկիրթ, իսկ սոցիալական ցանցերում սանձարձակ և զարհուրելի պահվածք որդեգրածները այդպիսով ընդամենը ընդգծում են իրենց քաղաքական և բարոյական սնանկությունը»,- գրել է ՀՀԿ փոխնախագահը: