15 ապրիլի 2013 - 18:17 AMT
Շիրակում դարձյալ զինամթերք է հայտնաբերվել, այս անգամ՝ դպրոցներից մեկի մոտակայքում

Այսօր՝ ժամը 13.41-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Հ. Տալոյանին պատկանող տնամերձ հողատարածքից հայտնաբերել են «РГ-42» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: