16 ապրիլի 2013 - 10:37 AMT
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ը Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:

Այցի ընթացքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: