16 ապրիլի 2013 - 11:41 AMT
«Ուրալը» 28-րդ տուրում ոչ ոքի է խաղացել «Խիմկիի» հետ

Ոչ ոքի՝ 0:0 հաշվով է ավարտվել ՖԱԼ SUPRA առաջնության 28-րդ տուրի խաղը «Ուրալի» ու «Խիմկիի» միջև: Հանդիպումը այնքան էլ դիտարժան չի ստացվել:

Էդգար Մանուչարյանի թիմի ակտիվում 59 միավոր է: Թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը` իր մոտակա մրցակից «Տոմին» գերազանցելով 6 միավորով: «Ուրալի» հաջորդ խաղը կանցնի ապրիլի 22-ին, մրցակիցը կլինի «Բալթիկան»: