16 ապրիլի 2013 - 12:22 AMT
Հարավային Կորեայում ամերիկյան ուղղաթիռ է վթարվել, զոհեր չկան

Հարավային Կորեայում ամերիկյան ուղղաթիռ է վթարվել Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ, զոհեր չկան, հայտնում է Yonhap-ը:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, UH-60 Black Hawk մոդելի ուղղաթիռը կործանվել է Չխորվոն գավառում վայրէջքի ժամանակ Foal Eagle ամերիկա-կորեական զորավարժությունների ընթացքում: Ուղղաթիռում եղել է 14 ամերիկացի զինծառայող, որոնք հասցրել են լքել ուղղաթիռը մինչև բռնկումը: Վթարի պատճառները քննվում են:

Համատեղ զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 30-ը, դրանք խիստ քննադատության են արժանացել Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից: