16 ապրիլի 2013 - 11:46 AMT
Ժան Էքյանը կոչ է անում հայերին գրանցել Հայոց ցեղասպանության զոհերի անունները

Ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը 2005 թվականից վարում է իր www.inhomage.com կայքը, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցեղասպանության զոհերը ներկայացված են ըստ Թուրքիայի շրջանների, որտեղ կոտորած է եղել: Ժան Էքյանը կոչ է անում հայերին գրանցել բոլոր սպանված հարազատների անունները և վայրերը, որտեղից, նրանց բռնագաղթել են: Դա անհրաժեշտ է միջազգային հանրության համար, որը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «2 տարուց լրանում է օսմանյան բարբարոսության 100-ամյակը, և սպանվածների անունների ճշգրտումը յուրաքանչյուր հայ ընտանիքի պարտականությունն է»,-ասել է Ժան Էքյանը: