16 ապրիլի 2013 - 11:29 AMT
Սեյրան Օհանյանը` ՏԿ նախարա՞ր. ՊՆ մամուլի խոսնակը լուրն անլուրջ է համարում

Մամուլում տարածված տեղեկությունները թե պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը նշանակվելու է Տարածքային կառավարման նախարար ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անլուրջ է համարում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ոչ հերքեց, ոչ հաստատեց այդ տեղեկությունը:

Ավելացնենք, որ «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում նոր ձևավորվելիք կառավարության կազմում սպասվում են էական փոփոխություններ: «ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվելու ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը»,- գրել է թերթը: