16 ապրիլի 2013 - 13:49 AMT
Բաշար Ասադը համընդհանուր համաներման մասին հրամանագիր է ստորագրել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել համընդհանուր համաներման մասին քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ մինչև 2013թ. ապրիլի 16-ը կատարած հանցագործությունների համար, հայտնում է AFP-ին, SANA գործակալության վրա հղումով: Ըստ հրամանագրի, մահապատիժը հանցագործությունների համար փոխարինվում է ցմահ տաժանակրությամբ: Սա արդեն չորրորդ համաներումն է պատերազմի սկզբից ի վեր: Վերջին անգամ պետությունը ներել է հանցագործներին, սահմանափակվելով քրեական հանցագործություններով, 2012թ. հոկտեմբերին: