16 ապրիլի 2013 - 17:47 AMT
Վերջին տարիներին Nabucco նախագիծը «թղթից» այն կողմ չի անցել

Nabucco գազամուղի նախագիծը կորցրել է ներդրողներից մեկին՝ նախագծից հրաժարվել է գերմանական RWE էներգետիկ կոնցեռնը: Նախագծի իրագործման հարցը հարցականի տակ է: Նախագիծը պետք է Եվրոպայի պատասխանը դառնար «Գազպրոմի» իշխող դիրքին այդ շուկայում: «Մեր կախվածությունը ռուսական գազից մեծ է, մենք ուղղակի պարտավոր ենք այլընտրանքային առաքիչներ գտնել»,-դեռ վեց տարի առաջ անդադար կրկնում էին եվրոպացի քաղաքական գործիչները: Սակայն, վերջին տարիներին Nabucco նախագիծը «թղթից» այն կողմ չի գնացել և սպառնում է ուղղակի պատմության գիրկն անցնել, գրում է bfm.ru-ն: