Իրանում տեղի է ունեցել վերջին 40 տարում ամենաուժեղ երկրաշարժը և արդեն, ըստ Press TV, առնվազն 40 զոհ կա: Այդքան մեծ մագնիտուդի երկրաշարժը, անկախ երկրաբանական կառուցվածքից, գրեթե անխուսափելի է դարձնում զոհերն ու ավերածությունները: Ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը, որը կառուցել է Բուշերի ԱԷԿ-ը, հայտնել է, որ երկրաշարժը չի ազդել նրա աշխատանքի վրա:
Երկրաշարժը տեղի ունեցավ 6,3 մագնիտուդով երկրաշարժից մեկ շաբաթ անց: Այն ժամանակ երեք քաղաքում եղան ավերածություններ: Զոհվեց 30 մարդ, տուժեց մոտ 800-ը, գրում է «Վեդոմոստին»: