16 ապրիլի 2013 - 20:07 AMT
Դեսպանները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ԱԳՆ աշխատակիցները 350 ծառ են տնկել

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել է ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի Երևանի Ավան համայնքում կազմակերպված ծառատունկին:

Ծառատունկի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԱԳՆ աշխատակիցները շուրջ 350 ծառ են տնկել։ Այն իրականացվել է «Հայաստան ծառատունկ» ծրագրի շրջանակներում: