16 ապրիլի 2013 - 20:40 AMT
Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Հանրապետության նախագահը խստորեն դատապարտել է անմեղ մարդկանց կյանքեր խլած այդ սարսափելի հանցագործությունը և խորին ցավակցություն հայտնել նախագահ Օբամային, զոհվածների հարազատներին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: