16 ապրիլի 2013 - 21:00 AMT
Ոստիկանապետը քաղաքապետին է պարգևատրել, քաղաքապետը` ոստիկանությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոստիկանության օրվա կապակցությամբ մասնակցել է ՀՀ ոստիկանությունում անցկացված հանդիսավոր միջոցառմանը:

Երևան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ոստիկանության պատվոգրով:

ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ և հասարակական կարգի պաշտպանության ու հասարակական անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ձեռքբերումների համար Երևանի քաղաքապետի որոշմամբ ՀՀ ոստիկանությունը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: