17 ապրիլի 2013 - 12:35 AMT
2012թ. ՖԻՖԱ տրասֆերային շուկայի ծավալը կազմել է 2,5 մլրդ դոլար

11,152 անցում, 2,5 մլրդ դոլար՝ այսպիսին էին տրանսֆերային շուկայի ծավալները 2012 թվականին: Այդ տվյալները հրապարակվել են ՖԻՖԱ հատուկ զեկույցում:

2011թ. համեմատ ակումբների տրանսֆերային ծախսերը կրճատվել են 10 տոկոսով: Ավելի հաճախ ֆուտբոլիստները պորտուգալական ակումբներից տեղափոխվել են բրազիլական ակումբներ (145 անգամ), ամենապահանջված ֆուտբոլային ազգը բրազիլացիներն են: