17 ապրիլի 2013 - 12:56 AMT
Նոր պայթյուն ԱՄՆ-ում, այս անգամ Ատլանտայում

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի փողոցներից մեկում պայթյուն է տեղի ունցել ավտովազքի ժամանակ: Ըստ նախնական տվյալների, պայթյունի արդյունքում տուժել է մեկ մարդ, որը բացել է փողոցում ընկած փաթեթը: Պայթյունն ուժեղ չէր: Տղամարդը հոսպիտալացվել է թեթև այրվածքներով: Ատլանտայի ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: Ավելի վաղ ԱՄՆ բոլոր խոշոր քաղաքներում ոստիկանությունը բերված էր բարձր պատրաստականության աստիճանի Բոստոնի ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 3 մարդ, մոտ 170-ը վիրավորվեցին: