17 ապրիլի 2013 - 15:03 AMT
ԼՂՀ-ում ԿԽՄԿ նորանշանակ ղեկավարը ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին (Շվեյցարիա): Զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա ԿԽՄԿ առաքելության նախկին ղեկավար Ռոման Պարամոնովին՝ ԼՂՀ-ում իր պաշտոնավարման շրջանում իրականացրած աշխատանքների համար և պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցություն ցուցաբերելու հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: