17 ապրիլի 2013 - 15:28 AMT
Այլիսլիի «Քարե երազների» հայերեն թարգմանությունը դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում

«Քարե երազներ» վեպը ևս մեկ հարված կհասցնի Ադրբեջանի ժողովրդին, մեր քաղաքացիներին, ազգային ու պետական շահերին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը: Անդրադառնալով այդ գրքի հայերեն թարգմանությանը՝ Հասանովն ասել է. «Այսօր և ապագայում հայկական պետությունը, նրա գաղափարախոսական կառույցները, ինչպես նաև հայկական սփյուռքը կօգտագործեն Այլիսլիի հակաադրբեջանական դիրքորոշումը մեր դեմ: Մենք պետք է պատրաստ լինենք դրան ու պատասխան տանք իրական փաստերով ու ճշմարտությամբ», հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: