17 ապրիլի 2013 - 15:56 AMT
Ահմեդ Դավութօղլու. Ասադի ռեժիմը սպառնալիք է տարածաշրջանի համար

Ասադի ռեժիմը սպառնալիք է տարածաշրջանի համար, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն մամլո ասուլիսի ժամաանկ, որն անց է կացվել ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո, չորեքշաբթի հայտնել է TRT Haber հեռուստաալիքը:

Ըստ նրա, թուրքական կառավարությունը մի քանի անգամ խորհուրդ է տվել Ասադին դադարեցնել արյունահեղությունն երկրում, բայց ապարդյուն:

«Թուրքիայի կառավարությունը մոտ 700 մլն դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա»,-ասել է նա: