17 ապրիլի 2013 - 17:31 AMT
Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործով Վերաքննիչ դատարանի առաջին նիստը

Ստամբուլում տեղի է ունեցել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Վերաքննիչ դատարանի առաջին նիստը: Նիստում քննարկվել է փաստաբան Էրսին Յոլջուի հայցը, որը դատապարտվել է 12,5 տարվա ազատազրկման սպանության կազմակերպմանը մեղսակից լինելու մեղադրանքով: Միջնորդությունը կքննվի մայիսի 15-ին: Դատարանը մերժել է Դինքի փաստաբանների միջնորդությունը նիստին մասնակցելու վերաբերյալ: Մյուս 18 մեղադրյալները միջնորդություններ չեն ներկայացրել, ուստի նրանց գործերը առանձին չեն քննվի: Ստամբուլի դատարանի որոշմամբ 19 մեղադրյալներից հանվել է մեղադրանքը ահաբեկչական խմբավորմանը հարելու վերաբերյալ, հայտնում է CNNturk-ը: