17 ապրիլի 2013 - 17:30 AMT
ՀԱԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Կոնգրեսի անվանման, ԱԺ-ում ՀԱԿ դաշինքի խմբակցության հարցերը

Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Այս մասին հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսից:

«Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները:

Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին և կոչ է անում վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:

Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ: