17 ապրիլի 2013 - 19:14 AMT
Հայկական գինին, կոնյակն ու պահածոները ներկայացվել են Աթենքում

Ապրիլի 12-14-ը Հունահայկական առևտրատնտեսական պալատը մասնակցել է Աթենքի Պերիստերիի ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցած գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված առանձին տաղավարում ներկայացվեցին հայկական գինու, կոնյակի և պահածոների տեսականին, ինչպես նաև Հայաստանի, տնտեսության, ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային նյութեր:

Հայկական տաղավարի այցելուների թվում էին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի անդամները, ինչպես նաև հունահայ համայնքային կառույցների ղեկավարները: