17 ապրիլի 2013 - 19:24 AMT
Վաղը ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում վաղը, ժամը 13:00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Օրակարգում ներառված են հետևյալ հարցերը` Երևանի ավագանու անդամի թեկնածուի ինքնաբացարկի դիմումի մասին, Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պաշտոնական պարզաբանման մասին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումի մասին, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից կազմված տեղականքի քննարկում: