17 ապրիլի 2013 - 19:26 AMT
Է. Նալբանդյանը և ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչը քննարկել ել ԼՂ հակամարտությունը

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Դեշիցային:

Էդվարդ Նալբանդյանը դեսպան Դեշիցային ներկայացրել է Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Անդրեյ Դեշիցան նշել է, որ ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրվող ջանքերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի հետ կապված հարցերին: