17 ապրիլի 2013 - 20:42 AMT
Ր.Հովհաննիսյանը ԵԽ ԳՔ հետ քննարկել է հետընտրական ճգնաժամից դուրս գալու ուղիները

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են նրա շտաբից ու հավելում նաև, որ քննարկվել են կողմերին հուզող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ եղավ Հայաստանում ստեղծված հետընտրական ճգնաժամին և դրա հանգուցալուծման քաղաքական և ինստիտուցիոնալ ուղիներին: