17 ապրիլի 2013 - 21:27 AMT
Երևանի Կամարակի փողոցում 15 էլհաշվիչ է այրվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են, որ այսօր, ժամը 19.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կամարակի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տան մոտակայքում` էլեկտրական սյան վրա, այրվում են էլեկտրալարեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է էլեկտրաէներգիայի 15 հաշվիչ: