18 ապրիլի 2013 - 10:08 AMT
Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի շախմատային մրցաշարում կիսել է 2-7-րդ տեղերը

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Պրինսենշտադ քաղաքում մասնակցել է շախմատի միջազգային մրցաշարի:

6 տուրերում նա վաստակել է 4,5 միավոր և 56 մասնակիցների մեջ բաժանել 2-7-րդ տեղերը, հաղորդում է armchess.am-ը:

5,5 միավորով առաջին մրցանակը նվաճել է գրոսմայստեր Էրվին Լ’Ամին (Հոլանդիա):