18 ապրիլի 2013 - 10:36 AMT
Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բելգիա

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին աշխատանքային այց կկատարի Բելգիա:

Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ներքին գործերով հանձնակատարի և ԵՄ Խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացուցչի հետ կստորագրի Հայաստան – Եվրոպական Միություն հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: