18 ապրիլի 2013 - 13:11 AMT
Ռիշար Բերին կլինի ARMENIA Music Awards 2013-ի հատուկ հյուրը

Ապրիլի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ARMENIA Music Awards 2013 ազգային 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը: Արարողությունը տեղի կունենա Կրելմի պետական պալատում: ARMENIA Music Awards 2013-ի հատուկ հյուրը կլինի հայտնի ֆրանսիացի դերասան, սցենարիստ, համաշխարհային կինոփառատոների մրցանակակիր, Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռիշար Բերին: Ֆիլմում նա կատարել է Ազատի դերը: Այդ մասին հայտնել է «Արմենիա Փրդակշնի» գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը: