18 ապրիլի 2013 - 13:51 AMT
Քերին ի դեմս Թուրքիայի «կառուցողական դերակատարի է տեսնում սառեցված հակամարտությունների լուծման հարցում»

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ելույթ է ունեցել Պետքարտուղարության բյուջեի քննարկմանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի կոմիտեում: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Քերին, պատասխանելով կոնգրեսականների հարցին Թուրքիայի մասին, անդրադարձել է Ղարաբաղի ու Կիպրոսի խնդիրներին: «Թուրքիան մեզ հետ քննարկումներ է անցկացնում ի նպաստ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի խնդիրների լուծման: Կարծում եմ, Թուրքիան այդ հարցերում հանդես կգա կառուցողական դիրքերից»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: