18 ապրիլի 2013 - 17:53 AMT
Կիպրոսի խորհրդարանը հատուկ նիստ է գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին

Կիպրոսի հայերը պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը մի շարք միջոցառումներով: Գլխավոր միջոցառումը կլինի Նիկոսիայում կայանալիք երթը Մակարիոսի պողոտայով ապրիլի 24-ին, որը կավարտվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ: Սգո արարողությանը կմասնակցեն Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը և արքեպիսկոպոս Վարուժան Հերհերլյանը: Ուղերձով հանդես կգա Նիկոսիայի քաղաքապետ Ստրովոլոս Լազարոս Սավիդիսը: Ապրիլի 18-ին պատգամավոր Վարդգես Մահտեսյանը հանդես եկավ Կիպրոսի խորհրդարանի հատուկ նիստին՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին, գրում է Gibrahayer-ը: