18 ապրիլի 2013 - 21:20 AMT
Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը կշարունակեն պաշտոնավարել

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ու ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը շարունակեն պաշտոնավարել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահը հայտնել է, որ վարչապետի պաշտոնում առաջարկում է կրկին Տիգրան Սարգսյանին նշանակել: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր առաջարկներն ընդունվել են միաձայն: