19 ապրիլի 2013 - 13:07 AMT
2015թ. հունվարի 1-ից առանց արտասահմանյան անձնագրերի մուտքը ՌԴ կթույլատրվի միայն ՄՄ երկրների քաղաքացիներին

2015թ. հունվարի 1-ից առանց արտասահմանյան անձնագրերի մուտքը ՌԴ կթույլատրվի միայն ՄՄ երկրների քաղաքացիներին՝ այդ նոր սահմանափակումը ապրիլի 18-ին քննարկել են Վլադիմիր Պուտինն ու ՌԴ Դաշնային միգրացոին ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Սակայն մուտքի նոր կանոնները չեն անդրադառնա Մաքսային միության անդամ երկրների քաղաքացիների վրա: Այժմ ԱՊՀ երկրներից ներգաղթյալների մեծ մասը մուտք է գործում Ռուսաստան ազգային անձնագրերով, ինչը խնդիրներ է առաջացնում հաշվառման առումով, ասել է Ռոմոդանովսկին: Այնպես որ, արդեն առաջիկայում հարկ կլինի կազմակերպել նրանց մուտքը արտասահմանյան անձնագրերով, ասել է պաշտոնյան և առաջարկել է դա անել արդեն կես տարուց: «Կես տարին չափազանց սեղմ ժամկետ է, որի ընթացքում գործընկեր երկրները ուղղակի չեն հասցնի այդ քանակի արտասահմանյան անձնագրեր տպել իրենց քաղաքացիների համար»,-առարկել է Պուտինը: Այդպիսով ժամկետը մնացել է նույնը՝ 2015թ. հունվարի 1: