19 ապրիլի 2013 - 12:59 AMT
Էկվադորի նախագահը հրաժարվել է հանձնել Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայի իշխանություններին

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հրաժարվել է հանձնել Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայի իշխանություններին: Կորեան նշել է, որ Էկվադորը քաղաքական ապաստան է տվել Ասանժին: «Դրա համար մենք չպետք է որևէ մեկի թույլտվությունը հարցնենք, դա մեր ինքնիշխան իրավունքն է»,-ասել է Կորեան: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է հեռանալ Էկվադորի դեսպանատնից Լոնդոնում ցանկացած պահի, եթե նրան կապահովեն ազատ ելքը Մեծ Բրիտանիայից: