19 ապրիլի 2013 - 14:03 AMT
Թբիլիսիում համերգ կտա ալտահար Քիմ Քաշքաշյանը

Այսօր Թբիլիսի կժամանի Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբերի ճանաչված ու անփոփոխ մենակատար, Grammy 2013-ի մրցանակակիր Քիմ Քաշքաշյանը (ալտ): Ապրիլի 20-ին նա կմասնակցի ժամանակակից երաժշտության «Կոնտրապունկտ» փառատոնի բացման տոնական արարողությանը: Փառատոնի հայեցակարգի հեղինակն է Նիկոլոզ Ռաչվելին: Փառատոնը հիմնադրվել է 2007 թվականին և արդեն անց է կացվում հինգերորդ անգամ: «Կոնտրապունկտ-5» փառատոնը նվիրվում է վրաց կոմպոզիտոր Վաժա Ազարաշվիլիի ու հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական նվաճումներին: