19 ապրիլի 2013 - 15:55 AMT
Կամերունում առևանգված ֆրանսիական ընտանիքն ազատ է արձակվել

Կամերունում առևանգված ֆրանսիական ընտանիքն ազատ է արձակվել: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը Կամերունի իշխանությունների վրա հղումով, յոթ մարդուց բաղկացած ընտանիքը, այդ թվում չորս երեխաներ, տեղափոխվել է Կամերոն (նրանց տարել էին Նիգերիա) և փոխանցվել տեղի իշխանություններին: Ֆրանսիացիներին առևանգել էին Կամերունում 2013թ. փետրվարի 19-ին Վազա ազգային պարկում զբոսանքի ժամանակ, որը գտնվում է Նիգերիայի սահմանից ոչ հեռու: Պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորումը, որը պահանջել էր իր կողմնակիցներին ազատել առևանգված ֆրանսիացիների փոխարեն: Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը հայտարարել էր, որ Փարիզը չի բանակցի ահաբեկիչների հետ: