19 ապրիլի 2013 - 16:44 AMT
Հռոմի պապը նամակ է հղել Արամ Առաջին կաթողիկոսին

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել գահակալության օրն իրեն ուղղված ջերմ խոսքերի ու Հայ եղեկցու ջերմ վերաբերմունքի համար Վատիկանի հանդեպ: Նամակում ասվում է նաև, որ միասնաբար ու համագործակցելով պետք է աշխատել ի նպաստ աշխարհի խաղաղության՝ ծառայելով աղքատներին, տկարներին ու տառապյալներին, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանը: