19 ապրիլի 2013 - 20:20 AMT
Նախագահի հրամանագիրը. Տիգրան Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սարգսյանին Հայաստանի վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ.

1. Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստին նախագահը վարչապետի պաշտոնում առաջարկել էր կրկին նշանակել Տիգրան Սարգսյանին: