20 ապրիլի 2013 - 11:44 AMT
Ռոմանո Պրոդին հանել է իր թեկնածությունն Իտալիայի նախագահի ընտրություններից

Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին հանել է իր թեկնածությունը Իտալիայի նախագահի ընտրություններից այն բանից հետո, երբ խորհրդարանում քվեարկության չորրորդ տուրից հետո չի հավաքել ձայների անհրաժեշտ քանկաը: «Քվեարկության դինամիկան ու արդյունքները բացառում են իմ հետագա մասնակցությունն ընտրություններին»,-ասել է Պրոդին: Նա ստացել է ընդամենը 395 ընտրողի աջակցություն երկու պալատների անդամների քանակից և երկրի շրջանների 20 ներկայացուցիչների ձայնը: Հաղթանակի համար բավական է հավաքել պարզ մեծամասնություն՝ 504 ձայն: Ընտրությունները կշարունակվեն մինչև ապրիլի 20-ը, հայտնում է «Վեստի.ռու»-ն: