20 ապրիլի 2013 - 17:40 AMT
ՀԱԿ-ը չի պատրաստվում դուրս գալ ավագանու ընտրապայքարից. Վ.Խաչատրյանը հերքում է

Տեղեկությունները, թե հօգուտ ԲՀԿ-ի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է դուրս գալ Երևանի ավագանու ընտրապայքարից, ՀԱԿ ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանը հերքում է և անլուրջ համարում: «Մեկ րոպե առաջ եմ լսել այդ մասին, անլուրջ խոսակցություններ են: Մենք այս ընտրություններին մասնակցում ենք հաղթելու համար»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը:

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: Քաղաքային իշխանության համար պայքարում են վեց կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: