21 ապրիլի 2013 - 14:46 AMT
Լոնդոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ցույց է անցկացվել

Ապրիլի 20-ին Լոնդոնում Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ցույց է անցկացվել։ Ցույցին մասնակցել է 1000-1200 մարդ՝ Մեծ Բրիտանիայի հայ համայնքի, սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Լոնդոնում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ, ինչպես նաև հասարակական գործիչներ։